Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության եւ ՀԲԸՄիության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Լեւոն Քեբաբջյանն օրերս արժանացավ ֆրանսիական բարձրագույն տիտղոսներից մեկինՙ «Պատվո լեգեոնի» կոչման ասպետի կարգի, Ֆրանսիայի հայկական համայնքում իր կատարած բազմամյա ծառայությունների համար։
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն անձամբ է իր որոշման մասին տեղյակ պահել պրն Քեբաբջյանին հղած 2002 թ. դեկտեմբերի 27 թվակիր իր նամակով։
Ֆրանսահայ համայնքում իր չափավորական կեցվածքով եւ հասարակական անդուլ աշխատանքով ծանոթ պրն Լ. Քեբաբջյանը հանդիսանում է «Ապրիլի 24» կոմիտեի հիմնադիր անդամներից մեկը։ Հիշյալ կոմիտեն մեծ աշխատանք է կատարել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Ավելացնենք, որ պրն Քեբաբջյանին եւ նրա տիկնոջը շատ լավ գիտեն նաեւ Արցախի մի շարք գյուղերում, որտեղ նրանց «Մեկ կով եւ մեկ հորթուկ» օգնության ծրագիրը հաջողված եւ արդյունավետ գործունեության է վերածվել 3¬4 տարուց ի վեր։