Ռայմոնդ Զադուրյանի տպավորիչ ռեկորդը
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների բարձր արդյունավետության պայմաններում դարպասապահների համար բնավ էլ հեշտ խնդիր չէ դարպասն անառիկ պահելը։ Ուստի զարմանալի չէ, որ ի տարբերություն ռմբարկուների «100-ի ակումբի», դարպասապահների համար գործող Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբում անցած 11 տարիներին միայն երկու դարպասապահ է ընդգրկվել, որոնք պաշտոնական մրցումներում 100 եւ ավելի խաղում դարպասը պահել են անառիկ։ Առաջինը դա հաջողվել է մեր ամենափորձառու դարպասապահներից մեկինՙ Հարություն Աբրահամյանին, որը 1999 թ. հուլիսի 30-ին «Կիլիկիայի» հետ առաջնության խաղում դարպասը 100-րդ անգամ պահեց անառիկ։ Նախորդ մրցաշրջանի մեկնարկում, «Լոկոմոտիվի» հետ գավաթի 1/8 եզրափակիչում, շիրակցի Արթուր Հովհաննիսյանն իր 100-րդ «չոր» խաղն անցկացրեց։ Հարկ է նշել, որ մրցաշրջան-2002-ում Արթուր Հովհաննիսյանի համար այդպես էլ տեղ չգտնվեց «Շիրակի» հիմնական կազմում. նա մասնակցեց գավաթի եւ առաջնության մեկական խաղիՙ դարպասը պահելով անառիկ։ Իսկ Հարություն Աբրահամյանին մրցաշրջանի շեմին «Սպարտակը» տրանսֆերի էր հանել, սակայն այդպես էլ թիմ չգտնելով, փորձառու դարպասապահը հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Այնպես որ, անցած մրցաշրջանը երկու դարպասապահների համար էլ ձախողված էր։ Փոխարենը հաջող հանդես եկավ «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը։ Նա առաջնության 22 հանդիպումներից 14-ում դարպասը պահեց անառիկ, ինչը լավագույն ցուցանիշն էր դարպասապահների շրջանում։ Նշենք, որ ՀՀ առաջնություններում անառիկ պահած խաղերի քանակով լավագույն արդյունքը պատկանում է Արթուր Հովհաննիսյանին, որը 1992 թ. 30 հանդիպումներից 21-ում գոլ բաց չի թողել։ 2-րդ եւ 3-րդ ցուցանիշները պատկանում են արարատցի Հարություն Աբրահամյանինՙ 17 անառիկ խաղ 31-ից (1999 թ.) եւ 16 (22)ՙ 1993 թ.։ Ռայմոնդ Զադուրյանի ցուցանիշը 4-րդն է։ 14 խաղ դարպասն անառիկ էր պահել նաեւ «Բանանցի» դարպասապահ Գարիկ Նաջարյանը, սակայն համապատասխանաբար 25 (1993 թ.) եւ 34 (1992 թ.) հանդիպումներում։
Ռայմոնդ Զադուրյանը 2002 թ. 22 հանդիպումներում բաց է թողել 15 գնդակ, միջինը 0,68 գոլ։ Այս ցուցանիշով նա զիջեց միայն «Փյունիկի» դարպասապահ Անդրանիկ Ղարագյոզյանին, որը միջինը մեկ խաղում բաց էր թողել 0,66 գոլ (12 գնդակ 18 խաղում)։ Սակայն Զադուրյանի հուսալի խաղի ապացույցը նրա սահմանած տպավորիչ ռեկորդն է։ Սկսած հուլիսի 12-ին «Արարատի» հետ կայացած խաղից մինչեւ սեպտեմբերի 25-ին «Կոտայքի» հետ անցկացրած հանդիպումը, Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասը պահել է անառիկ։ Նա գերազանցեց իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի ռեկորդը, որը 1992 թ. մեկնարկում դարպասն անառիկ էր պահել 681 րոպե անընդմեջ։ Անառիկ պահած րոպեների քանակով 10 լավագույն ցուցանիշներն այսպիսին են.
1. Ռայմոնդ Զադուրյան - «Շիրակ» - 755 - 2002 թ.
2. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 681 - 1992 թ.
3. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 644 - 1997 թ.
4. Էդուարդ Երիցյան - «Կոտայք» - 599 - 1996/97 թթ.
5. Արմեն Ավագյան - «Փյունիկ» - 595 - 1996/97 թթ.
6. Գարիկ Նաջարյան - «Բանանց» - 576 - 1992 թ.
7. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 520 - 2000 թ.
8. Հարություն Աբրահամյան - «Արարատ» - 496 - 1999 թ.
9. Գարիկ Նաջարյան - «Բանանց» - 485 - 1993 թ.
10. Էդուարդ Երիցյան - «Զվարթնոց»462 - 1999 թ.
Դարպասապահի վարպետության վկայությունը նրա անխոցելիության գործակիցն էՙ միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակը։ Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից միայն յոթին է հաջողվել մեկ խաղում միջինը մեկ գոլից պակաս բաց թողնել։
1. Արմեն Պետրոսյան - «Արարատ» - 27–45 - 0,60
2. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 106 - 163 - 0,65
3. Հարություն Աբրահամյան «Սպարտակ» - 158–201 - 0,78
4. Ռայմոնդ Զադուրյան - «Շիրակ» - 105 - 132 - 0,79
5. Գարիկ Նաջարյան - «Բանանց» - 62 - 73 - 0,84
6. Արմեն Ավագյան - «Էրեբունի» - 111 - 118 - 0,94
7. Արթուր Ավագյան - «Երեւան» - 111 - 114 - 0,97
Իսկ այժմ անդրադառնանք Սերգեյ Զատիկյանի անվան ակումբի հեռանկարներին։ Ինչպես արդեն վերը նշեցինք, ակումբի 2 անդամների համար անցած մրցաշրջանն անհաջող էր, իսկ ապագանՙ մշուշոտ։ Ինչ վերաբերում է համալրմանը, ապա մոտակա 2 տարիներին դժվար թե ակումբի անդամների թիվն ավելանա։ Ակումբի անդամության գլխավոր թեկնածուն շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է, որի հաջող խաղից շատ բանով պայմանավորված է ակումբի հեռանկարը։ Մյուսները կարող են դարպասապահների ընտանիքը համալրել միայն 4¬5 տարի հետո։ Ֆուտբոլասերներն իրենք կարող են գնահատել յուրաքանչյուրի հնարավորություններըՙ ծանոթանալով ակումբի անդամների եւ թեկնածուների ցուցանիշներին։
Ակումբի անդամները - Ա - Գ - Ս - Ե - Հ ԱՊՀ Ընդ.
1. Հարություն Աբրահամյան - 101 - 13 - - - 5 - 6 - 1 - 126
2. Արթուր Հովհաննիսյան - 83 - 14 - 1 - 2 - - - 1 - 101
Ակումբի թեկնածուները
1. Ռայմոնդ Զադուրյան - 59 - 11 - - - - - - - - - 70
2. Էդիկ Երիցյան - 46 - 13 - - - - - - - - - 59
3. Գառնիկ Հովհաննիսյան - 45 - 8 - - - - - - - 1 - 54
4. Կարեն Բաբայան - 43 - 5 - 1 - - - 1 - - - 50
5. Տիգրան Ասլանյան - 36 - 10 - - - - - - - - - 46
6. Աշոտ Դադամյան - 39 - 4 - - - - - - - - - 43