Երեւանի 2 դպրոցներում այս տարվա ուսումնական ծրագրերում արեւմտահայերեն լեզվի եւ գրականության դասավանդումն աննախադեպ է եւ խրախուսելի։ Այս ազգաշահ ծրագրի իրականացման համար մեծ դեր է խաղացել Փարիզում գործող հայոց լեզվի պաշտպանության «Մաշտոց» միությունը, որ ծրագրերը պատրաստելուց զատ, ստանձնել է նաեւ ծախսերը։ Միությունը նպատակ ունի ընդլայնելու ծրագիրը, որպեսզի ավելի շատ դպրոցներում ուսուցանվի արեւմտահայ գրական լեզուն, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար միության 2002 թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ընդհանուր ժողովի ընթացքում որոշվեց դիմել տեղի հայ հանրությանըՙ նվիրատվություններով աջակցելու հիշյալ ձեռնարկին։
Հուսանք, որ «Մաշտոց» միության վերընտրված նախկին վարչությունը, Հիլտա Գալֆայան-Փանոսյանի նախագահությամբ, հետամուտ կլինի այս ազգանպաստ գործունեությանը, որ շահեկան կարող է լինել հայության երկուՙ արեւմտյան եւ արեւելյան մշակույթների առավել մերձեցման եւ փոխներթափանցման համար։
Մ. Բ.