«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2003-01-15 | #7, 2003-01-16 | #8, 2003-01-17


ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը։ Առաջին անգամ ցուցակում ընդգրկվել են ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրների հավաքականները, այդ թվում Աֆղանստանի ընտրանին, որը 204-րդ տեղում է եւ եզրափակում է ցանկը։ Ֆուտբոլի ՀՀ հավաքականը կրկին նահանջել է, այս անգամՙ 6 հորիզոնականով։ Մեր ընտրանին հանգրվանել է 110-րդ տեղում (399 միավոր)։ Նահանջը բնավ էլ զարմանալի չէ, քանի որ Հունաստանի հետ ընտրական խաղից հետո մեր հավաքականն անգործության է մատնվել։ Հայաստանի հավաքականի մրցակիցներից 100 լավագույնների ցանկում են Իսպանիայի (3-րդ տեղ), Ուկրաինայի (45-րդ տեղ) եւ Հունաստանի (48-րդ տեղ) ընտրանիները։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանի ընտրանին (650, 22-րդ տեղ)։ Մյուսների ցուցանիշներն այսպիսին են. 45. Ուկրաինաՙ 574, 62. Էստոնիաՙ 525, 75. Բելառուսՙ 489, 80. Լատվիաՙ 480, 92. Վրաստանՙ 456, 103. Ուզբեկստանՙ 420, 104. Լիտվաՙ 418, 114. Մոլդովաՙ 386, 116. Ադրբեջանՙ 383, 120. Ղազախստանՙ 373, 135. Թուրքմենիաՙ 310, 170. Տաջիկստանՙ 177, 173. Ղրղզստանՙ 162։

Լավագույն տասնյակը մնացել է անփոփոխ։ Տասնյակի ներսում միակ փոփոխությունը Թուրքիայիՙ 2 հորիզոնականով վեր բարձրանալն է։

1. Բրազիլիա - 856

2. Ֆրանսիա - 787

3. Իսպանիա - 780

4. Գերմանիա - 765

5. Արգենտինա - 750

6. Հոլանդիա - 746

7. Թուրքիա - 736

8. Անգլիա - 734

9. Մեքսիկա - 732

10. ԱՄՆ - 723


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4