«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2003-01-15 | #7, 2003-01-16 | #8, 2003-01-17


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՏԱՎ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Սարգիս Սարգսյանից հետո 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց նաեւ Դավիթ Նալբանդյանը։ Արգենտինահայ թենիսիստը վստահորեն հաղթեց ավստրալացի Ջեյմոն Կրեբին (6¬1, 7¬6, 6¬3)։ Հաջող էր նաեւ Մարատ Սաֆինի ելույթը, որը պարտության մատնեց Ալբերտ Մոնտանեսին (6¬3, 4¬6, 6¬4, 6¬1)։ Գրանցվեցին նաեւ անակնկալ արդյունքներ. չեխ Ռադեկ Շտեպանեկը պայքարից դուրս մղեց բրազիլացի Գուստավո Կուեռտենին, իսկ Ալբերտո Մարտինը հաղթեց Ֆեռնանդո Գոնսալեսին։ Հաջորդ փուլ դուրս եկան նաեւ Էնդի Ռոդիկը, Ջեյմս Բլեյքը, Ռայներ Շուտլերը, Ռոժե Ֆեդեռերը, Ֆեռնանդո Վիսենտեն, Քսավյե Մալիսը, Ֆելիչիանո Լոպեսը, Անդրեաս Վինչիգերան եւ Յունես Էլ Այնաուին։

Կանանց մրցապայքարում 3-րդ փուլի ուղեգրին առանց ճիգերի տիրացավ Վինուս Ուիլյամսըՙ 6¬3, 6¬0 հաշվով հաղթելով Էնսլի Կարկիլին։ Իսկ ահա, Լինդսեյ Դեւենպորտից մեծ ջանքեր պահանջվեցին Իրոդա Տուլյագանովային հաղթելու համար (6¬7, 6¬4, 7¬5)։ Պայքարը շարունակում են նաեւ Նադեժդա Պետրովան, Տատյանա Պանովան, Պաոլա Սուարեսը, Պատի Շնայդերը, Անկա Բառնան, Դենիզա Խլադկովան, Նիկոլ Պրատը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4