ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Առաջիկա օրերին Երեւանում սպասվում է նորմային մոտ եղանակ։ Ինչպես հայտնեց «Հայհիդրոմետ» վարչութան օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, հունվարի 17-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, եւ ջերմաստիճանը 2-5 աստիճանով կնվազի։ Տեղումներ կանխատեսվում են հունվարի 18-19-ը, եւ այդ օրերին ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա, իսկ հունվարի 20-25-ը տեղումներ չեն լինի, եւ ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի։