ԱՆԿԱՐԱ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ուրբաթ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը հայտնել է, որ իր երկիրը կարող է ԱՄՆ-ին ցուցաբերել սոսկ սահմանափակ աջակցություն Իրաքի դեմ հնարավոր կամպանիայում։ «Միանգամայն բնական է սպասել, որ աջակցությունը, որ Թուրքիան կարող է ցույց տալ հնարավոր օպերացիային, իհարկե պայմանով, որ այն կկատարվի միջազգային օրենքներին համապատասխան, սահմանափակ կլինի հարեւան երկրի հետ պատմական կապերի եւ տարածաշրջանում Թուրքիայի կարգավիճակի պատճառով»,- «Ռոյթեր» գործակալությանը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Թաջան Իլդեմը։ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվում պատերազմին, վախենալով հուզումներից տարածաշրջանում եւ երկրի փխրուն էկոնոմիկայի համար հնարավոր վնասից։ Իլդեմն ավելացրել է նաեւ, որ կառավարության համար բարդ կլինի հասնել ռազմական օպերացիային խորհրդարանի աջակցությանը առանց ՄԱԿ-ի երկրորդ բանաձեւի, որը հավանություն կտա ռազմական կամպանիային։