«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2003-01-16 | #8, 2003-01-17 | #9, 2003-01-18


ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Վաղը Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ եւ բալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների գավաթի 11-րդ խաղարկությունը։ Մասնակից 16 թիմերը (Ռուսաստանի եւ Ադրբեջանի երիտասարդական հավաքականները հանդես են գալիս հաշվարկից դուրս) վիճակահանությամբ բաժանվել են չորս խմբի։ «A» խմբում ընդգրկված են Մոսկվայի «Լոկոմոտիվը», Քութայիսի «Տորպեդոն», «Իրտիշը» (Ղազախստան) եւ ԲՄԱ-ՀՕՊ-ը (Ղրղզստան)։ «B» խմբում «Փյունիկի» մրցակիցներն են Ռիգայի «Սկոնտոն», բելառուսական ԲԱՏԷ-ն եւ Տաջիկստանի «Ռեգար-ՏաջԱԶ»-ը։ «C» խմբում մրցավեճի կբռնվեն Դոնեցկի «Շախտյորը», Լիտվայի «Կաունասը», Ադրբեջանի երիտասարդական հավաքականն ու Տաշքենդի «Պախտակորը»։ «D» խմբում կմրցեն Էստոնիայի «Ֆլորան», Մոլդովայի «Շերիֆը», Թուրքմենիայի «Շագադամը» եւ Ռուսաստանի 1984 թ. ծնված երիտասարդական հավաքականը։

Ներկայացնում ենք խմբային մրցաշարի խաղացանկը.

Հունվարի 18-ին

«Ֆլորա»¬«Շերիֆ» - 13.00

«Շագադամ»¬Ռուսաստան - 13.00

«Սկոնտո»¬«Փյունիկ» - 15.00

«Ռեգար¬ՏաջԱԶ»¬ԲԱՏԷ - 15.00

«Շախտյոր»¬«Պախտակոր» - 17.00

«Կաունաս»¬Ադրբեջան - 17.00

«Լոկոմոտիվ»¬«Իրտիշ» - 19.00

«Տորպեդո»¬ԲՄԱ¬ՀՕՊ - 19.00

Հունվարի 19-ին

«Շերիֆ»¬«Շագադամ» - 13.00

Ռուսաստան¬«Ֆլորա» - 13.00

ԲԱՏԷ¬«Սկոնտո» - 15.00

«Փյունիկ»¬«Ռեգար¬ՏաջԱԶ» - 15.00

Ադրբեջան¬«Պախտակոր» - 17.00

«Շախտյոր»¬«Կաունաս» - 17.00

«Տորպեդո»¬«Լոկոմոտիվ» - 19.00

ԲՄԱ¬ՀՕՊ¬«Իրտիշ» - 19.00

Հունվարի 21-ին

«Ֆլորա»¬«Շագադամ» - 13.00

«Շերիֆ»¬Ռուսաստան - 13.00

«Ռեգար¬ՏաջԱԶ»¬«Սկոնտո» - 15.00

«Փյունիկ»¬ԲԱՏԷ - 15.00

«Կաունաս»¬«Պախտակոր» - 17.00

Ադրբեջան¬«Շախտյոր» - 17.00

«Լոկոմոտիվ»¬ԲՄԱ¬ՀՕՊ - 19.00

«Իրտիշ»¬«Տորպեդո» - 19.00

Հունվարի 22-ին կկայանան քառորդ եզրափակիչ հանդիպումները։ «A» խմբի հաղթողը կմրցի «B» խմբի 2-րդ տեղը գրաված թիմի հետ, իսկ «B» խմբի հաղթողը կհանդիպի «A» խմբում 2-րդը ճանաչված ակումբի հետ։ Նույն սկզբունքով կմրցեն նաեւ «C» եւ «D» խմբերի 2-ական լավագույն թիմերը։ Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան հունվարի 24-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա հունվարի 26-ին։

«Փյունիկի» կազմում ուսումնամարզական հավաքում փորձարկվել են մի շարք նոր ֆուտբոլիստներ։ Բացի բրազիլացի չորս ֆուտբոլիստներից, որոնց մասին տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակման ժամանակ, ՀՀ չեմպիոնի կազմում մարզվում են նաեւ հարավսլավացիներ Միրոսլավ Միլոշեւիչը, Դեյան Պերիչը, Բրանիսլավ Կարիչը, Դոնի Ռոստովի ԲՄԱ-ի դարպասապահ Նիկոլայ Պանովը, Տաշքենդից հրավիրված Թիմուր Այզատուլովը, Պավել Սալոմինը։ Մինչ Մոսկվա մեկնելը, «Փյունիկը» ստուգողական երկու հանդիպում է անցկացրել Աստրախանի «Վոլգար¬Գազպրոմի» հետ։ Առաջին խաղում հաղթել է մրցակիցը (2¬1), երկրորդում գրանցվել է ոչ-ոքի (1¬1)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4