Նշումներ ԱՄՆ հյուպատոսի կողմից
Մեր օրաթերթի եւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանության հյուպատոսական ծառայության միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետեւ ամիսը մեկ անգամ պաշտոնական տեղեկատվություն հրապարակելու Մ. Նահանգների մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգի եւ հարակից հարցերի վերաբերյալ։
Դրանով մեր նպատակն է քաղաքացիներին պարբերաբար իրազեկել Հայաստանում ամերիկյան հյուպատոսության մատուցած ծառայությունների, ընթացիկ փոփոխությունների եւ լուսաբանման կարիք ունեցող այլ խնդիրների մասին, մանավանդՙ զերծ պահել նրանց ամեն տեսակի «միջնորդական ծառայությունների» դիմելու փորձությունից։
Ստորեւՙ լուսաբանական առաջին նյութերը։ Հաջորդը լույս կտեսնի փետրվարի կեսերին։
Ուզում եք կատարել ճամփորդություն դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Թույլ տվեք օգնել Ձեզՙ պարզաբանելով ամերիկյան վիզայի համար դիմելու գործընթացը եւ դրա հետ կապված վճարումների կարգը։ Ստորեւ ներկայացնում ենք տուրիստական եւ ժամանակավոր բիզնես տեսակի վիզա ստանալու համար դիմելու ճշգրիտ գործընթացը եւ վճարման կարգը.
1. Դիմորդները պետք է ԱՄՆ դեսպանատնից վերցնեն կտրոն հարցազրույցի համար։ Այս կտրոնները ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրվում են անվճար, յուրաքանչյուր երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի օրերին (շաբաթվա մեջ 4 օր) ժամըՙ 13։00-ին։ Դիմորդը պետք է ներկայացնի անձնագիրըՙ հարցազրույցի կտրոն եւ դիմումի ձեւ ստանալու համար։
2. Հարցազրույցի ներկայանալիս, դիմորդը իր հետ պետք է ունենա հետեւյալը.
անձնագիր
լրացրած դիմումի ձեւ
100 ԱՄՆ դոլար (ամերիկյան թղթադրամով), որը անհատույց գանձվում է ցանկացած պատասխանի դեպքում
Ընտանիքի բոլոր անդամների անձնագրերը
Դիմորդի ֆինանսական վիճակի, Հայաստանում ընտանեկան կապերի եւ ԱՄՆ ճամփորդության նպատակի մասին վկայող փաստաթղթեր։
3. Դիմորդի հետ հարցազրույցը կվարի հյուպատոսության ամերիկացի պաշտոնյանՙ որոշելու, թե տվյալ դիմորդը որքանով է բավարարում այն վիզայի ստացման պահանջները, որի համար նա դիմել է։ Հյուպատոսն իր որոշման մասին դիմորդին կտեղեկացնի հարցազրույցի ավարտին։
Ի գիտություն Ձեզ, թույլ տվեք նշել, որ վիզայի դիմումի համար անհատույց գանձվում է 100 ԱՄՆ դոլար։ 3 ամսվա եզակի մուտքի վիզայի համար լրացուցիչ որեւէ այլ վճար չի գանձվում։ 6 ամսվա բազմակի մուտքի վիզայի համար լրացուցիչ գանձվում է 245 ԱՄՆ դոլար։ Սրանք են ամերիկյան վիզայի համար պահանջվող միակ վճարումները։ Բոլոր վճարումները գանձվում են հարցազրույցի ժամանակ, ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի գանձապահի կողմից։ Խնդրում ենք ուրիշ մարդկանց կողմից պահանջվող որեւէ այլ լրացուցիչ գումարներ չվճարել։
Պետք է նաեւ գիտենալ, որ վերոհիշյալ գործընթացը անհատ դիմորդի կողմից B1/B2 տեսակի ոչ-ներգաղթային վիզա ստանալու համար դիմումի միակ ընթացակարգն է։ Մեծ խմբերի կողմից դիմումները, ինչպես նաեւ ժամանակավոր աշխատանքային վիզաների (H, L, P եւ O տեսակի վիզաներ) դիմումները կատարվում են այլ ընթացակարգով, որը կներկայացնենք այս սյունակում մեր հետագա հրապարակումների միջոցով։ ԱՄՆ մուտքի ցանկացած վիզա, որը ձեռք չի բերվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնից, համարվում է կեղծ։ Նման վիզաներ ունեցող մարդիկ ենթակա են ձերբակալության Հայաստանում կամ ԱՄՆ-ում, դատական պատասխանատվության եւ բանտարկության։ Չի բացառվում նաեւ, որ այլընտրանքային ճանապարհով ձեռք բերված վիզաներով ճամփորդողները դառնան մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) զոհ։
Խնդրում ենք անմիջապես զեկուցել ԱՄՆ դեսպանատուն, եթե որեւէ անձ կամ ծառայություն Ձեզ առաջարկի օգնել վիզա կամ ճամփորդական այլ փաստաթղթեր ձեւակերպելու հարցում, եւ շատ զգույշ եղեք օգնության նման առաջարկների հանդեպ։
Եթե ունեք լրացուցիչ հարցեր վիզայի դիմումի ընթացակարգի մասին, մի տարակուսեք դիմել Երեւանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժին հետեւյալ հեռախոսահամարներովՙ 521611 կամ 524661։ Հարցրեք հյուպատոսական բաժնի հեռախոսավարին։
Շնորհակալություն եւ ուրախ ճամփորդություն։