«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

Ծննդով ղարաբաղցի բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանն արդեն երկար տարիներ ոչ մեկին չի զիջում բռնցքամարտի համաշխարհային կազմակերպություն վարկածով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Օրերս նա գերմանական Էսսեն քաղաքում հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսըՙ 17-րդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Նրա հերթական «զոհը» լեհ բռնցքամարտիկ Մատ Զեգանն էր։ Ճիշտ է, այս անգամ Գրիգորյանին չհաջողվեց մրցակցին հաղթել նոկաուտով, այլ առավելության հասավ միավորների տարբերությամբ։ Մրցավարներից երկուսը նախապատվությունը տվել էին հայ բռնցքամարտիկին (115¬113, 115¬112), իսկ 3-րդ մրցավարը մրցամարտը գնահատել էր ոչ-ոքի (114¬114)։ Հետաքրքրական է, որ Գրիգորյանի մենեջեր Կլաուս Պետեր Կոլը, որը նաեւ զբաղվում է Կլիչկո եղբայրների մրցամարտերի կազմակերպմամբ, մրցամարտի արդարացի ելքը համարել է ոչ-ոքին։ Նա նշել է, որ եթե Զեգանը ցանկանա ռեւանշ վերցնել, ապա Արթուր Գրիգորյանը պատրաստ է նրա հետ կրկին մենամարտելու ինչպես Գերմանիայում, այնպես էլ Լեհաստանում։ 35-ամյա հայ բռնցքամարտիկը վստահ է իր ուժերին եւ շարունակում է անպարտելի մենամարտերի շարքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4