«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ԳԼԽԻ ԵԶԱԿԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ

Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքի Բերրոու նյարդաբանական ինստիտուտի բժիշկները հաջողությամբ իրականացրել են եզակի վիրահատություն. նրանք տեղում վերականգնել են ավտովթարից փաստորեն պոկված գլուխը։

Ամիսներ առաջ պատահած ողբերգության մանրամասնությունները նոր են հայտնի դարձել։ ABC հեռուստաընկերության հաղորդման համաձայն, 18-ամյա Մարկոս Պառայի ավտոմեքենային ամբողջ թափով բախվել է մեկ ուրիշ մեքենա, որի վարորդը հարբած էր։ Դեպքից անմիջապես հետո Մարկոսին հասցրին Ֆինիքսի Սբ. Ջոզեֆի հիվանդանոց։ Ջարդված էին նրա անրակը, կոնքը եւ կողերը, իսկ գլուխը գրեթե լիովին պոկված էր պարանոցից։

Վթարի պահին վզի փափուկ հյուսվածքները չէին դիմացել սաստիկ հարվածին եւ կտրվել էին։ Սակայն զարկերակները դիմացել էին. թեեւ գանգն անջատվել էր ողնաշարի պարանոցային հատվածից, ողնուղեղը չէր տուժել եւ նյարդաթելերը չէին խզվել։

Այս առումով Մարկոսի բախտը բերել էր։ ABC-ն կարծիք է հայտնել, թե նրա ճակատագիրը միանգամայն կարող էր էկրանավորման թեմա դառնալ Հոլիվուդում։ Բանն այն է, որ եզակի վիրահատությունն իրականացրած պրոֆեսոր Քերտիս Դիքմանն անցյալում երկար ժամանակ մշակել էր սեփական գործողությունները, ճիշտ էՙ դիակների վրա։ Իսկ Մարկոս Պառան դարձավ նրա առաջին հիվանդը, որի համար եզակի վիրահատությունը փրկարար եղավ։ Դիքմանը պատանու գանգը մարմնին միացրեց պարանոցն ու գլուխն անշարժացնող վիրաբուժական երկու պտուտակներով։

Հաղորդվում է, որ 18-ամյա Մարկոս Պառան արդեն փորձում է բասկետբոլ խաղալ։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4