Ինչպես տեղեկացանք ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից, արդեն 2 օր է, ինչ վերագործարկվել է հայկական ատոմակայանը, որը կայուն արտադրանք է տալիսՙ օրվա մեջ ապահովելով 5 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա։ Առաջիկա օրերին այդ ծավալները կմեծանան։ Ըստ Ա. Մովսիսյանի, փլուզման հետեւանքով գազատարի մի հատված լրջորեն վնասվել է։ Այժմ ողջ թափով հողազանգվածի ծանրությունից ազատելու աշխատանքներ են ընթանում։ Զուգադիր իրականացվում են նաեւ մայր գազատարի խոշոր վնասվածքը վերացնելու աշխատանքներ։ Ըստ մասնագետների, մինչեւ հունվարի 25-ը վթարի հետեւանքները լիովին կվերացվեն, իսկ կանոնավոր գազամատակարարումը կվերականգնվի մոտավորապես 1 օր անց։
Կ. Դ.