ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սիբիր» եւ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունները մտադիր են սերտորեն համագործակցել ավիափոխադրումների շուկայում։ Ինչպես այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ին հայտնել է «Սիբիր» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սուտուլովը, այդ բանակցությունները «շատ ինտենսիվ» են ընթանում։ Նա նշել է, որ համագործակցության հիմքը ռուսաստանյան ավիաընկերության պատրաստակամությունն էՙ «որոշակի ֆինանսական միջոցներ» ներդնելու «Հայկական ավիաուղիներ» ընկերությունում։ Դա վերաբերում է տեղեկատվական համակարգերին, մտավոր արտադրանքին, վաճառքների ցանցին, ավիափոխադրումների շուկայում աշխատանքին։ «Դիտարկվում են դրա տարբեր ձեւեր, բայց դրանք բոլորն էլ փոխշահավետ են», հայտարարել է «Սիբիրի» ներկայացուցիչը։