ՍՏԱՄԲՈՒԼ, 27 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մահացել է ամերիկացի պաշտոնաթող դատավոր Սեմ Ուիմսը, որը «Հայաստան. Քրիստոնյա ահաբեկիչ պետության գաղտնիքները» սուր հակահայ գրքի հեղինակն է։ Վերջինս, ըստ թուրքական «Ռադիկալ» թերթի, Թուրքիայի ամենահետեւողական պաշտպաններից է եւ հակադրվել է Հայոց ցեղասպանության շուրջ հրապարակումներին, այս ուղղությամբ աշխատանքներ տարել ԱՄՆ Կոնգրեսի հետ։ Նշենք, որ գրքի կողմնակալության շուրջ հարցադրումներ եղան նույնիսկ թուրքական մամուլում, մասնավորապես gazetem.net ինտերնետային թերթում։
Անցած տարի իր կողմից հեղինակած գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ստամբուլում, ավելի ուշ նա ԱՄՆ-ի Աթաթուրքի անվան միության կողմից Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում մասնակցեց հակահայկական գիտաժողովի։ Ուիմսը մահացավ 67 տարեկան հասակում, սրտի կաթվածից։