«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ՄԱՐՏԻ 3-ԻՑ ՀԵՏՈ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ԴՐՈՒՅԹԸ

«Արմենտելի» մենաշնորհի հարցը շարունակում է քննարկումների եւ դժգոհությունների տեղիք տալ։ Այս տարի լրանում է Սահմանադրական դատարանի որոշման ժամկետըՙ կապված մենաշնորհի հետագա ճակատագրի հետ։ Այս, ինչպես նաեւ բջջային կապի բնագավառում 2003 թ.-ին մենաշնորհի ժամկետը լրանալու մասին տարածված լուրերի կապակցությամբ դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, որը հետեւյալ պատասխանը տվեց.

¬ Ինչպես բջջային, այնպես էլ հեռախոսակապի մյուս տեսակների մենաշնորհը տրված է 15 տարով եւ խոսք չկա բջջայինի 5 տարով լինելու մասին։ Խոսակցությունները երեւի կապված են ՀՀ Սահմանադրական դատարանի այն որոշման հետ, համաձայն որի այս տարվա մարտի 3-ին լրանում է այն ժամկետը, երբ կառավարությունն իրավունք ունի դիմելու Ազգային ժողովինՙ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Դա մենաշնորհից զրկելու դրույթն է։ 2 անգամ Հայաստանի կառավարությունըՙ նախ Արմեն Դարբինյանի, ապա Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ, նման որոշման նախագծեր Ազգային ժողով ուղարկել է։ Սպասենք մարտի 3-ին, եթե պետք լինի, կուղարկենք նոր նախագիծ։ Մեր ցանկությունն է ունենալ որակյալ կապ, ինչը բացակայում է հենց մենաշնորհի պատճառով։ Մենաշնորհից զրկելը լավ է, բայց դրա համար պետք է ստեղծել լուրջ նախադրյալներ։ Դրանք ստեղծվում են։ Սակայն եթե «Արմենտելը» կարողանա ապահովել բարձրակարգ ծառայություններ, ապա խնդիր չունենք։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4