«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


ՍԵՆԱՏԸ ԿՈՂՄ Է 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 90 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Սենատն օրերս հավանություն է տվել 2003 թ. ֆինանսական տարվա հատկացումների մասին օրինագծին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 90 մլն դոլար սովորական օգնություն եւ 3,75 մլն դոլար ռազմական օժանդակություն, որից 750 հազարըՙ կրթական եւ ուսուցողական ծրագրերի համար։

Հատկանշական է, որ օրինագծով խրախուսվում է Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը, ինչը, ըստ ամերիկացի օրենսդիրների, «էապես կնպաստի ԱՄՆ-իՙ միջազգային ահաբեկչությանը հակազդելու ջանքերին, նաեւ կխթանի Թուրքիայի ու Հայաստանի տնտեսական զարգացմանը»։

Օրինագիծը պնդում է նաեւ, որ նախկին տարիներից կուտակված 20 մլն դոլար օգնությունն «անհապաղ տրամադրվի» Լեռնային Ղարաբաղին։ Բացի այդ, առաջարկվում է 2003 թ.-ի համար ԼՂ-ին հատկացնել եւս 5 մլն դոլար մարդասիրական օգնություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4