«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2003-01-24 | #14, 2003-01-25 | #15, 2003-01-28


«ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՈՂՋՈՒՅՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ»

ԱՄՆ-ում այս խորագրով ամբողջ տարվա ընթացքում նախատեսվող երաժշտական փառատոնի հովանավորները Բոստոնից (Մասաչուսեթս) հաղորդում են, որ փետրվարի 2-ին, ժամը 8-ին տեղի ունենալիք գալա-համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են, եւ իրենք որոշել են նույն օրը հավելյալ համերգ կազմակերպել ժամը 6-ին։

Նյու Ինգլենդի երաժշտանոցի եւ Արամ Խաչատրյանի 100-ամյակի հանձնախմբի հովանավորությամբ այս երկրորդ համերգը տեղի է ունենալու երաժշտանոցի «Ջորդան» դահլիճում։ Ներկա են գտնվելու Մ. Նահանգներում ՀՀ դեսպան դոկտ. Արման Կիրակոսյանն ու դեսպանատան մշակութային կցորդ Նունե Զաստուխովան։

Համերգին մասնակցելու են երաժշտանոցի անցյալ 11 տարիների գեղարվեստական տնօրեն Տատյանա Դուդուչկինան, բազում մրցանակների արժանացած թավջութակահար Սուրեն Բագրատունին, Շոպենի միջազգային մրցույթներում առաջին մրցանակ վաստակած Ջոնաթան Բասը, Բրոկտոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական դիրեկտոր Ջոնաթան Քոհլերը եւ բազմաթիվ այլ անվանի երաժիշտներ։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4