Ըստ հիդրոօդերեւութաբանների, երեկ եւ այսօր Երեւանը գտնվում է նոր ցիկլոնի ազդեցության ներքո։ Այսօր եւս սպասվում են թույլ տեղումներ։ Հետագա օրերին, մինչեւ փետրվարի 3-ը ձյուն չի լինի։ Էլ ավելի չի ցրտի եղանակը, օդի ջերմաստիճանը գիշերը -5-ից ցածր չի լինի, ցերեկը կմոտենա 0 աստիճանինՙ -1, +1։ Իսկ հատկապես այսօրվա եւ վաղվա համար օդերեւութաբանները «խոստանում» են տաք եղանակՙ ցերեկը +2, +3, գիշերըՙ -2, -3 աստիճան։