Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի եւ Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Եղիշե Մելիքյանը փորձաշրջան է անցնում Դոնեցկի «Մետալուրգում»։ Հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է Իսպանիայի Ժերոնա քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող 24 խաղացողների շարքում։ Իսկ դա նշանակում է, որ թիմի մարզիչները հույսեր են կապում Մելիքյանի հետ։ Իսպանիայում թիմին է միացել եւս մեկ լեգեոներՙ հարավսլավացի կիսապաշտպան Ալեքսանդր Նեդովիչը «Չուկարիչկի Ստանկոմից»