«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2003-01-28 | #16, 2003-01-29 | #17, 2003-01-30


ՎԱՐՈՒԺ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻԻ «ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ»

Ինչպես տեղեկացնում է Իրանահայ ազգային եւ մշակութային միության «Խոսնակ» ամսօրյան, մեկ ամիս առաջ Թեհրանում կայացավ «Օմիդ» փառատոնը, որի մրցույթին մասնակցելու համար ընտրվել էին միջազգային բազմաթիվ փառատոններում մրցանակներ շահած մի շարք ֆիլմեր։ Դրանց թվում նաեւՙ իրանահայ ռեժիսոր Վարուժ Քարիմ Մասիհիի «Վերջին արար» ֆիլմը։ Փառատոնի «Քննադատների տեսակետը» անվանակարգով այն ճանաչվեց Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ֆիլմարվեստի «Սինեմայի» լավագույն կինոնկարը։ Քրոջ եւ եղբոր մասին պատմող այս կինոնկարի հիմքում մի թատերգություն է, ըստ որի քույրն ու եղբայրը դավադրություն են կազմակերպում իրենց եղբոր կնոջ դեմ, որը ժառանգել է ընտանիքի ողջ հարստությունը։

Իրանահայ 51-ամյա բեմադրիչ Վարուժ Քարիմ Մասիհիի առաջին կարճամետրաժ ֆիլմըՙ «Կկուն» նկարահանվել է 1975 թվականին։ Ապա 1977-ին եւ 1980-ին նկարահանել է եւս 2 կարճամետրաժ ֆիլմՙ «Գաղթել» եւ «Սալանդար» անվանումներով։ 1991-ին նկարահանված «Վերջին արարը» Իրանում մեծ հեղինակություն վայելող «Ֆաջր ֆիլմ» փառատոնի ժամանակ շահել է միանգամից 9 մրցանակՙ լավագույն ռեժիսուրա, լավագույն ֆիլմ, լավագույն նկարիչ, լավագույն գլխավոր դերասան, լավագույն երկրորդ դերասան, լավագույն օպերատոր, լավագույն ձայնագրում, լավագույն դիմահարդարում եւ լավագույն սցենար անվանակարգերում։

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4