Հունվարի 24-ին տեղի ունեցավ «Բագրեւանդ» հայրենակցական միության ընդլայնված խորհրդի նիստ, որը, այլ հարցերի հետ, քննարկեց նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում միության միասնական դիրքորոշման հարցը։ Ձայների մեծամասնությամբ որոշվեց պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը եւ կոչ անել բագրեւանդցիներին ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին։
«ԲԱԳՐԵՎԱՆԴ» ՀՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ