«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2003-01-30 | #18, 2003-01-31 | #19, 2003-02-01


«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2003» ԿԵՆՏՐՈՆԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Նախընտրական քարոզարշավին զուգահեռՙ «Ընտրություններ-2003» ինֆորմացիայի միջազգային կենտրոնը նախաձեռնել է ԶԼՄ-ների հանդիպումներ նախագահի թեկնածուների հետ։ Երեկ հանդիպում կայացավ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանի հետ։ Նրա կարծիքով, մի շարք թերթեր կոռեկտության սահմանից դուրս փորձում են հարվածներ հասցնել։ Կան որոշակի թերթեր, որոնք փորձում են անկողմնակալ լինել, ասաց պրն Կարապետյանը եւ նշեց, որ, ցավոք, կան թերթեր, որոնք աշխատում են մի քանի «տերերի» հետ, եւ բարդանում է այդ թերթի ճիշտ դիմագիծը որոշել։ Ըստ նրա, ամենաանաչառ թերթը «Երկիրն» էՙ գրում է այն, ինչ մտածում է...

Ըստ պրն Կարապետյանի, «Հայկական ժամանակը» քաղաքական դաշտում ստեղծում է լուրջ կարծիք, «Իրավունքն» իր ամբիոնը տրամադրում է բոլորին։ Հեռուստաալիքների գործունեությունը դրական գնահատեց, բացի «Հ1»-ի որոշակի պահվածքից, նշեց, որ նկատվում է նաեւ լավի ցանկության միտումը։ Նա կոչ արեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներինՙ պահպանել կոռեկտություն, հատկապես «Հայոց աշխարհին», որ չարժե ցեխ շպրտել ուրիշների վրա...

Ընտրարշավն ընթանում է շատ նորմալ, միակ բանը, որ շատ է մտահոգել պրն Կարապետյանին, ընտրազանգվածի վախի զգացումն է։ Պրն Կարապետյանն «Ազգ» օրաթերթի մշտական ընթերցողն է, եւ նրան, որպես քաղաքական գործչի, հետաքրքրում են թերթի առաջին էջը, անցուդարձը, քաղաքական վերլուծությունները։ Որոշ նյութերի համաձայն չէ, քոչարյանամետ հոդվածներին է խոսքը վերաբերում։ Իսկ մամուլում հաճախ նշվող իր երկքաղաքացիության մասին հարցին պատասխանեց, որ ինքը միայն ՀՀ քաղաքացի է եւ հպարտ է դրանով։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4