«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2003-01-30 | #18, 2003-01-31 | #19, 2003-02-01


ՄԱՏԱՂԱՑՈՒՙ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒԻ ՀԱՄԱՐ

Նախագահական ընտրություններին հանրապետության բնակչության մի մասը լրջորեն է վերաբերվում, մի մասն անտարբեր է, ոմանք էլ հումորով են հետեւում նախագահացուների քարոզարշավին։ Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, քանի որ զավեշտականը, ծիծաղելին շատ է։ Նախագահացուներից շատերի առջեւ գառ է մորթվում։ Այդ տգեղ երեւույթը հատուկ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, անընդհատ հիշատակվում։ Իբր տեսեք, թե ինչպիսի պատվով, հավատով են իրենց դիմավորում գյուղացիները։ Սակայն գաղտնիք չէ, որ գյուղացիները բարեկեցիկ չեն ապրում, իրենց հացը տանջանքով են ձեռք բերում, մի մասն էլ արտագաղթում է։ Հետեւաբար ոչ մի գյուղացի սին խոսքերի համար կամովին նախագահի թեկնածուի ոտքերի տակ գառ չի մորթի։ Պարզ է, որ գառ մորթելու արարողությունը կազմակերպում են տվյալ թեկնածուի մարդիկ, քարոզարշավի կազմակերպիչները, ոչ թե գյուղացիները։ Այնպես որ, հանրապետության բնակչությանը հիմարի տեղ դնելով, թե այնքան սիրված եւ հարգված են, որ իրենց ոտքերի տակ գառ են մորթում, նախագահացուներն իրենք են հիմար վիճակի մեջ ընկնում։ Եթե նույնիսկ գյուղացիները նման բան նախաձեռնեին, կարգին մարդիկ կարգելեին եւ ոչ թե դրանից իրենց լավ կզգային։

Ա. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4