Թեքեյան մշակութային կենտրոնում գործում է ՀՀ նախագահության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը, որը շահեկանորեն տարբերվում է մյուս շտաբներից նրանով, որ օրեցօր աճում է անձնական հարցերով դիմողների թիվը։ Այս մասին երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական գրասենյակում հայտարարեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանըՙ Երեւանի «Հայրենիք», «Վահան Թեքեյան» եւ «Դավիթաշեն» ռամկավար ակումբների նորագիրների ընդունելության ժամանակ։ Այս օրերին ամեն մի քաղաքական միջոցառում, այդ թվում նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության ժողովներն անցնում են ՀՀ նախագահական մոտեցող ընտրությունների մթնոլորտում։
Ինչ էլ խոսեն, ինչի մասին, միեւնույն է, առաջնահերթ հարցն է, թե ո՞ւմ են ընտրելու եւ ինչո՞ւ։ Ազատական գաղափարախոսության ջատագով նորագիր 12 անդամներ իրենց համերաշխությունը հայտնեցին ՀՌԱԿ քաղաքական ուղղությանըՙ ՀՀ նախագահի պաշտոնում եւս 5 տարի տեսնել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Ս. Մ.