«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2003-01-30 | #18, 2003-01-31 | #19, 2003-02-01


ԿԻՊՐՈՍԻ ԹՆՋՈՒԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԼՈՒԾՎԻ, ԵԹԵ...

Իրական հնարավորություն կա այս տարվա ընթացքում լուծելու Կիպրոսի հակամարտությունը, եթե Թուրքիայի նոր կառավարությանը հաջողվի երկրի զինվորականության հետ իր ազդեցության պայքարն ավարտել իր օգտին, հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Գլաֆկոս Քլերիդեսըՙ «Սայփրըս Ուիքլի» անգլերեն ազդեցիկ շաբաթաթերթին տված հարցազրույցում, Նիկոսիայից «Ազգին» հաղորդում է նույն շաբաթաթերթի խմբագիրներից Ջորջ Տեր¬Բարթողը։ Ինչո՞ւ այս տարվա ընթացքում։ Այս հարցին Քլերիդեսը տվել է հետեւյալ պատասխանը. «Քանի որ ես նկատի ունեմ ստեղծված պատմական պահը, երբ երեւան է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի կարգավորման ծրագիրը եւ, մյուս կողմից, առկա է Կոպենհագենի որոշումը Կիպրոսը Եվրամիության անդամ ընդունելու մասին»։ Նման առիթները, ասել է Կիպրոսի 84 տարեկան նախագահը, որ պատրաստվում է առաջիկա ամիս կայանալիք ընտրություններում 3-րդ անգամ երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, հաճախ չեն ստեղծվում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշն ընդունելո՞ւ է կարգավորման որեւէ ծրագիր, Կիպրոսի նախագահը պատասխանել է. «Հակառակ ուժեղ անհատականության եւ, միաժամանակ, իր անցյալին գերի լինելու փաստին, Դենքթաշը ենթարկվելու է Անկարային»։ Իսկ եթե չհամաձայնվի, ապա նա կարող է «հերոսական» ելքին դիմելՙ հրաժարական տալ, համենայն դեպս, նա Անկարայի կամքին հակառակ բնավ չի գնա, ասել է Քլերիդեսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4