ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում գերի ընկած ադրբեջանական բանակի զինվոր Էլմեդդին Աբիեւի հարցն է քննարկվել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հունվարի 30-ի հեռախոսազրույցի ընթացքում։
Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը, հունվարի 31-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողով պաշտոնական դիմում է ներկայացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակիցՙ «բոլոր շահագրգիռ կողմերից ստացված համաձայնության համապատասխան» ադրբեջանցի զինվորին հանձնելու վերաբերյալ։
ԼՂՀ նախագահը որոշում է ընդունել ադրբեջանական կողմին ռազմագերի Աբիեւի հանձնումն իրականացնել Լեռնային Ղարաբաղումՙ ԿԽՄԿ ներկայացուցչության միջնորդությամբ։