ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունվարի 30-ի կեսօրին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանամերձ տարածքում ոչխարներ արածացնելու ժամանակ ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է հարեւան Ոսկեւան գյուղի 62-ամյա բնակիչ Ջահան Բեգլարյանը։ Ձախ ծնկից վիրավոր Բեգլարյանն այժմ բուժվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում։
Չնայած այս պատահարին, հյուսիս-արեւելյան սահմանագոտում իրավիճակն ընդհանուր առմամբ լարված չէ, հայ սահմանապահները վստահորեն վերահսկում են Ադրբեջանի հետ սահմանը եւ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Կիրանց հատվածը, որ ձգվում է սահմանի երկայնքով։