«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովիՙ Երեւան պաշտոնական այցի արդյունքում 2 քաղաքների գործադիր իշխանությունների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ 2003¬2004 թթ. ընդգրկող ծրագիրը վերաբերում է քաղաքային կյանքի բոլոր ոլորտներին։ Տնտեսական ծրագիրն իրականացվելու է հիմնականում 2 քաղաքների առեւտրաարդյունաբերական պալատների միջոցով։ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Մարտին Սարգսյանի տեղեկացմամբ, նախատեսվում են հիմնականում բանջարաբոստանային սեզոնային կուլտուրաների արտահանում եւ ներմուծումՙ ըստ փոխադարձ պահանջարկների։ Նաեւ Հայաստանի արդյունաբերական արտադրատեսակների վերաբերյալ Մոսկվայի հետաքրքրություններին տեղեկանալու համար առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համատեղ հանդիպում-խորհրդակցություն Մոսկվայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4