«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ «ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ»

1999 թ.-ից առ այսօր «Հայռուսգազարդին» «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի պարտքերը հասել են 3 մլրդ 350 մլն դրամի սահմանին։ Միայն այս տարի կուտակված պարտքը կազմել է 650 մլն դրամ։

Այս պահին մայրաքաղաքում ջեռուցվում է ընդամենը 650 բնակելի։ Ըստ ՊՓԲԸ-ի տնօրենի, ջեռուցվող շենքերի թիվն անկարելի է ավելացնել, որովհետեւ ուժեղ ցրտերը լրջորեն վնասել են ստորգետնյա ներքին ցանցերը։ Այս պատճառով, օրինակ, Ավանում 50 շենքեր զրկվել են ջեռուցվելու հնարավորությունից։

Սակայն այն շենքերն էլ, որոնք ջեռուցվում են, ամենեւին չեն շտապում վճարել։ Ակնկալվող 400 մլն դրամի փոխարեն հաջողվել է հավաքել ընդամենը 100 մլն դրամ։

Էներգետիկներին «Ջերմային տնտեսության» պարտքն ավելի համեստ էՙ 280 մլն դրամ։ Սակայն եթե էներգետիկները լռում են, «Հայռուսգազարդի» համբերությունը, երեւում է, սպառվել է։ Նա պատրաստվում է դատի տալ Ջերմային տնտեսությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4