Բերմուդայում անցկացվող շախմատային փառատոնի ուժեղագույնների մրցաշարի 7-րդ տուրում վերջապես հաղթանակի քաղցրությունը ճաշակեց Սերգեյ Մովսիսյանը։ Լեհ գրոսմայստեր Քամիլ Միթոնի հետ պարտիայում հայ շախմատիստը սպիտակներով 67-րդ քայլում հասավ հաղթանակի։ 7 տուրից հետո Մովսիսյանը 4 միավորով Թոմաս Մարկովսկու հետ բաժանում է 3¬4-րդ տեղերը։ Վերջինս պարտվեց Մաչեյայից։ Առաջատարը բրազիլացի Ջովանի Վեսկովին է, որը խաղաղ դաշն կնքելով Ալ Մոդիախիի հետ, 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը։ Նրանից կես միավորով պակաս ունի Պյոտր Սվիդլերը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Գերշոնի հետ։ Միավորը բաժանեցին նաեւ Վոլոկիտինն ու Քրիստիանսենը։ Մոտիլյովը հաղթեց Շաբալովին։ «B» խմբի մրցաշարում 4,5-ական միավորով առաջատարներն են գերմանացի Ռոլանդ Շմալթցը եւ շվեդ Էմանուել Բերգը։ Նրանց միջեւ կայացած պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ 3¬6-րդ տեղերը 4-ական միավորով բաժանում են Դանիել Ֆրիդմանը, Վիլյամ Պասկալը, Նիկարու Նակամուրան եւ Եվգենի Պերլշտայնը։ Ֆրիդմանը հաղթեց Նակամուրային, Բլատնի-Մորենո, Պասկալ-Դիսնտուհլ, Պերլշտայն-Կալիո պարտիաներում հաջողությունն ուղեկցեց սեւերին։ Մուլյարն ու Սեուլը խաղաղ դաշն կնքեցին։