Ֆուտբոլի Հունաստանի առաջնության հերթական տուրում «Պանահաիկին» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1¬1) խաղաց 7-րդ տեղում ընթացող «Իրակլիսի» հետ։ Դաշտի տերերը հաջողության հասան 61-րդ րոպեին Ֆոսոնկայի հարվածից հետո։ «Պանահաիկիին» պարտությունից փրկեց Արտավազդ Քարամյանը։ 81-րդ րոպեին օդային պայքարում հաղթող դուրս գալով, Արմանը գնդակը փոխանցեց եղբորը, վերջինս էլ ընթացքից, մոտ 25 մետրից շեշտակի հարվածով գրավեց «Իրակլիսի» դարպասը։ Այդ գոլը ճանաչվել է տուրի լավագույն գոլ։ «Պանահաիկին» 17 խաղից հետո 8 միավորով եզրափակում է աղյուսակը։ 14-րդ եւ 15-րդ տեղերում ընթացող «Ակրատիտոսն» ու «Իոնիկոսը» վաստակել են 12-ական միավոր։ Աղյուսակը 38 միավորով գլխավորող «Պանատինաիկոսը» հյուրընկալվելիս 2¬0 հաշվով հաղթեց «Պրուդեֆտիկիին»։ 2-րդ տեղում «Օլիմպիակոսն» է, որը հաղթեց ՕՖԻ թիմին (1¬0)։ Մյուս խաղերի արդյունքներն են. «Գիանինա»¬ԱԵԿՙ 0¬2, «Էգալեո»¬«Իոնիկոս»ՙ 0¬0, «Պանիոնիոս»¬«Արիս»ՙ 1¬0, «Ակրատիտոս»¬«Կալիտեա»ՙ 3¬3, ՊԱՕԿ¬«Քսանտի»ՙ 1¬0։