...Հայկազուն եւ Անահիտ Վարդիվառյան¬ «Զարթօնք» մամուլի գործիչներին տրվող ամենամյա մրցանակին 2002 թ. իրենց գործունեության համար արժանացել են «Զարթօնք» լիբանանահայ թերթի աշխատակիցներ Արմեն Հարությունյանըՙ Բեյրութից եւ Թորոս Թորանյանըՙ Հալեպից։
Մրցանակը բաշխող հանձնախմբից ստացված մամլո հաղորդագրության մեջ ընդգծված է Արմեն Հարությունյանի «Նամակներ» հրապարակախոսական շարքը։
«Թորոս Թորանյանն էլ, որ հանրածանոթ է իր հրապարակախոսությամբ, արդեն ունի իր մնայուն տեղն ու դերը սփյուռքահայ մամուլումՙ անդրադառնալով ազգային, գրականությանը, համայնքային կյանքին վերաբերող բազմաբնույթ հարցերի», ասված է մամլո հաղորդագրության մեջ։
Հանձնախումբը գտնում է, որ մրցանակի բաշխումը լիբանանահայ եւ սիրիահայ համայնքների ներկայացուցիչների միջեւ հերթական անգամ կնպաստի երկու հայ գաղութների կապերի աշխուժացմանը։