Այժմ մայրաքաղաքում ջերմաստիճանը տարեկան միջին նորմայից բարձր է 5 աստիճանով, հակառակ այն հանգամանքի, որ փետրվարի համար հիդրոօդերեւութաբանները խոստացել են ընդհանուր առմամբ միջինից ցածր ջերմաստիճան։ Ըստ «Հայհիդրոմետ»-ի տեղեկատվության, շաբաթվա կեսերին կրկին ձյուն կտեղա եւ մոտ 3 աստիճանով ջերմության անկում կարձանագրվի։ Եթե երեկ գիշեր գրանցվել է +3, իսկ ցերեկըՙ +10 ջերմաստիճան, ապա մի քանի օր անց գիշերային ջերմաստիճանը կմոտենա 0 աստիճանին, ցերեկային ցուցանիշը կլինի +5-ի սահմաններում։
Անկայուն եղանակը կպահպանվի ողջ շաբաթվա ընթացքում։ Արդեն իսկ Ամասիայում, Աշոցքում եւ Ապարանում տեղումներ են եղել։ Շաբաթվա ընթացքում ձյուն է սպասվում նաեւ մայրաքաղաքում։