«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2003-01-31 | #19, 2003-02-01 | #20, 2003-02-04


ԳԼԵՆԴԵՅԼ. ՄՈՐՆ ՈՒ ՔՐՈՋԸ ՍՊԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԱՐՏԻՐՈՍՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Երեքշաբթի, հունվարի 14-ին, ժամը 2-ին մոտ, ըստ ոստիկանական նախնական տեղեկությունների, «Զանգու Չիքն» արագ սպասարկման հինգ ճաշարանների սեփականատեր Մարտիրոս Իսկենտերյանն անձնասպան է եղել Լոս Անջելեսում, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օր» շաբաթաթերթը։ Գլենդեյլի հյուսիսում, «Վերտուգո» բլուրների վրա գտնվող պերճաշուք տան մեջ սպանված են գտել նաեւ համապատասխանաբար 60 եւ 40 տարեկան նրա մորն ու քրոջը։

Ոստիկանական քննիչները հաստատել են, որ իր հարազատներին սպանելուց հետո Մարտիրոսը, որը տառապում էր անբուժելի հիվանդությամբ, ինքնասպան է եղել։ Նա համայնքում ծանոթ է եղել իր բարերարություններով։

Ոճրի մասին արձագանքել են Լոս Անջելեսի հեռուստակայաններն ու թերթերը։ Ըստ վերջիններիս տեղեկությունների, 5 ննջարան ունեցող բնակարանի տերերն են Ջորջ եւ Ծովիկ Մարճիկները։ Ծովիկ Մարճիկի ընտանիքը տերն է եղել «Զանգու Չիքն» ճաշարանների ցանցի։

Դեպքը ցնցել է շրջանի հայությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4