Հայաստանում ՌԴ դեսպանատնից ստացված մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ռուսաստանյան «Ռոսիյսկայա գազետա» թերթը մրցույթ է կազմակերպում ԱՊՀ եւ բալթյան երկրների լրագրողների համար։
ՌԴ հրատարակչության եւ հեռուստառադիոհեռարձակման հարցերով նախարարության որոշմամբ անցկացվող «Ռուսկի միր» մրցույթը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանին, վերջինիս հետ հետխորհրդային երկրների մշակութային եւ մյուս ոլորտների փոխհարաբերություններին առնչվող խնդիրների մասին գրող լրագրողներին։
«Մրցույթի նպատակը մերձավոր արտասահմանի երկրների լրագրողներին աջակցելն է, նաեւ «Ռոսիյսկայա գազետայում» վերջիններիս նյութերը հրապարակելու հնարավորություն ստեղծելը», ասված է մամլո հաղորդագրության մեջ։ Մրցույթն անց է կացվելու ինտերնետային տարբերակով։ Նրա վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է քաղել ինտերնետային www.search.rg.ru/kokursrg հասցեով։