«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2003-02-01 | #20, 2003-02-04 | #21, 2003-02-05


ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՅՐՈՒՂԻՆ ՉԴԻՄԱՑԱ՞Վ

«Ճտերն աշնանն են հաշվում» հայտնի ասացվածքը մի փոքր փոփոխությամբ, իհարկե, կիրառելի է Երեւան-Սեւան մայրուղու ասֆալտապատման մասին խոսելիսՙ կատարված աշխատանքի որակը գարնանը կերեւա։ Թեեւ գարնանն էլ երկար սպասել պետք չէր, անհրաժեշտ էր, որ եղանակն ընդամենը մի քիչ տաքանա, ձյունը հալվի։

Այս օրերին մայրուղով երթեւեկելիս մի պահ շփոթության մեջ ես ընկնում. երթեւեկում ես ճանապարհը վերանորոգելուց հետո՞, թե՞ առաջ։ Մայրուղու դեպի Հրազդան թեքվող եւ հայտնի թեյարանի հատվածներում փոսերն արդեն անիվների համար շոշափելի են դարձել, եւ դա ընդամենը մի քանի ամիս առաջ վերանորոգված ճանապարհն է։ Որն է եղել դրա պատճառըՙ խստաշունչ ձմե՞ռը, անբարեխիղճ աշխատա՞նքը, սողանքնե՞րը, թե՞ սխալ ինժեներական լուծումները, սակայն փաստ է, նորակառույց ճանապարհը դժվար թե երկար դիմանա։

Մ. Հ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4