Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Անդրանիկ Ադամյանն անվանել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հրավիրվել են նախապատրաստվելու փետրվարի 12-ին Թել Ավիվում Իսրայելի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Հավաքականն Իսրայել է մեկնելու փետրվարի 10-ին, ընդ որում լեգեոներները թիմին միանալու են Թել Ավիվում։ Ահա հրավիրված 24 ֆուտբոլիստների ցանկը։
Դարպասապահՙ Արմեն Համբարձումյան («Մարեկ» Բուլղարիա), պաշտպաններՙ Արթուր Մկրտչյան, Խոսե Բիլիբիո, Վախթանգ Հակոբյան (բոլորն էլՙ «Փյունիկ»), Սարգիս Հովսեփյան («Զենիթ» Ռուսաստան), Կարեն Դոխոյան («Կռիլյա սովետով» Ռուսաստան), Հարություն Վարդանյան («Յանգ բոյզ» Շվեյցարիա), Արմեն Պետիկյան («Միկա»), Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ»), Տիգրան Ղազանչյան (Կիպրոս), կիսապաշտպաններՙ Վարդան Մինասյան, Աղվան Մկրտչյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Ալբերտ Սարգսյան (Ռուսաստան), Արթուր Պետրոսյան («Յանգ բոյզ» Շվեյցարիա), Արտավազդ Քարամյան («Պանահաիկի» Հունաստան), Արթուր Ոսկանյան («Դեյնի Մերֆի» Կիպրոս), Ռոմիկ Խաչատրյան («Ապոել» Կիպրոս), Համլետ Մխիթարյան («Թադամոն» Լիբանան), Եղիշե Մելիքյան («Բանանց»), հարձակվողներՙ Արման Քարամյան («Պանահաիկի» Հունաստան), Կարեն Ալեքսանյան («Շիրակ»), Էդուարդ Պարծիկյան («Փյունիկ»), Արմեն Շահգելդյան («Սալամինա» Կիպրոս), Կարեն Օհանյան («Տորպեդո-Մետալուրգ» Ռուսաստան)։