«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2003-02-01 | #20, 2003-02-04 | #21, 2003-02-05


ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Բերմուդայում անցկացվող շախմատի մրցաշարի 8-րդ եւ 9-րդ տուրերն անհաջող էին Սերգեյ Մովսիսյանի համար, որը պարտվեց Մարկովսկուց եւ Շաբալովից։ Այդ անհաջողությունների հետեւանքով հայ շախմատիստը մրցաշարային աղյուսակում զգալիորեն զիջեց դիրքերը։ Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Մովսիսյանը 4 միավորով 6-րդ տեղում է։ Իսկ աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել Ջովանի Վեսկովին, որը նախ հաղթեց Մոտիլյովին, ապա ոչ-ոքի ավարտեց պարտիան Մաչեյայի հետ։ 6,5 միավոր ունի Պյոտր Սվիդլերըՙ հաղթելով Ալ Մոդիախիին, միավորը բաժանելով Մոտիլյովի հետ։ Հենց Վեսկովիի եւ Սվիդլերի միջեւ էլ կընթանա պայքարը հաղթողի կոչման համար։ 3-րդ տեղը զբաղեցնող Թոմաս Մարկովսկին իր օգտին գրանցել է 5,5 միավոր։ Նրանից կես միավորով հետ է մնում Մոտիլյովը։ «B» խմբում 6-ական միավորով առաջատարներն են գերմանացի Ռոլանդ Շմալթցը եւ լատվիացի Դանիել Ֆրիդմանը։ Շմալթցը նախ հաղթեց Բլատնուն, ապա ոչ-ոքի խաղաց Պասկալի հետ։ Ֆրիդմանը խաղաղ դաշն կնքեց Պերելշտայնի եւ Կալիոյի հետ, հաղթեց առաջին տուրից Պասկալի հետ հետաձգված պարտիայում։ Գլխավոր մրցանակի համար մրցավեճին կարող են խառնվել նաեւ 5,5-ական միավոր ունեցող Նակամուրա Նիկարուն եւ Եվգենի Պերելշտայնը։ Պասկալի օգտին գրանցված է 5 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4