200 հազար կանադական դոլարի նվիրահավաք է իրականացվել «Բիվեր կլաբում»ՙ Մոնրեալի ՀԲԸՄ-ի մասնաճյուղի կազմակերպած ճաշկերույթ-ընդունելության ժամանակ, որին ներկա են գտնվել պաշտոնական անձինք, որոնց թվում հայկական ծագումով կանադացի սենատոր Ռեյմոնդ Սետլակուն։ Վերջինս մեծապես նպաստել է կանադական Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին։ Այս մասին է հաղորդել Բեյրութի ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթը, հավելելով, որ նվիրահավաքի ծրագիրը սկսվել է մի տարի առաջ եւ նախատեսված է ՀԲԸՄ-ի Մոնրեալի մասնաճյուղի կենտրոնի վերանորոգման համար։