Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով, նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին։
Հրամանագրի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը կկայանա 2003 թվականի մայիսի 25-ին։