Նախաձեռնող խումբը զանգվածային լրատվության միջոցներին տեղեկացրել էր, որ փետրվարի 7-ին, ժամը 18-ին Հայաստանի գրողների միությունում կազմակերպվում է կլոր սեղան «Մտավորականության խնդիրները հայոց պետականության կերտման գործում» թեմայով։ Տեղեկացված էր նաեւ, որ մասնակցելու են ՀՀ նախագահության 11 թեկնածուները։ Անչափ շահագրգռող հրավեր էր։ Գնացինք, ներկայացանք եւ տեսանք, որ... 11 թեկնածուներից ներկա էր միայն Գառնիկ Գեւորգի Մարգարյանը։ Ճանաչված մտավորականներից տեսանք Լենսեր Աղալովյանին, եւս մեկ-երկուսին։
Նախաձեռնող խումբը խնդրեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին մանրամասն լուսաբանել «կլոր սեղանը»։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները լսեցին այս խոսքերը։
Զարմանալի է, որ այս օրերին այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում։
Ս. Գ.