ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ըստ հավաստի աղբյուրների, արդեն վերականգնվել է ռուս-վրացական սահմանագծում Մոզդոկ-Թբիլիսի գազատարի 122 կմ հատվածում հունվարի 18-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասված խողովակաշարը։ Սակայն, ինչպես հայտնեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից, ներկայումս Հայաստան գազ է մտնում դեռեւս պահեստային գազատարովՙ հանրապետության պահանջարկին համապատասխան, օրական 6-8 մլն խմ։
Արարատ քաղաքում եւ համանուն գյուղում հարձակումներ Ռոբերտ Քոչարյանի շտաբների վրա