Երեկվանից շուրջօրյա ջրամատակարարման երջանկությանն արժանացան մայրաքաղաքի 2 համայնքներՙ Աջափնյակի եւ Դավիթաշենի որոշ հատվածների բնակիչները եւս։ Աջափնյակի Գ3 թաղամասում շուրջօրյա գրաֆիկին միացել է մոտ 38 շենք։ Իսկ Դավիթաշենում պարզապես ամբողջացավ պատկերըՙ այժմ այս համայնքի ողջ բնակչությունը օր ու գիշեր ջուր ունի։ Ըստ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ձեռնարկության առեւտրային տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի, առաջիկա 4¬5 ամսվա ընթացքում շուրջօրյա կամ երկարացված գրաֆիկով ջրամատակարարում կիրականացվի քաղաքի մնացած համայնքներում եւս։