ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Նախագահական ընտրությունների անցկացման գործընթացին են ծանոթացել Իրանի Իսլամական Հանրապետության դիտորդական պատվիրակության անդամները փետրվարի 11-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հետ հանդիպմանը։ Հանդիպմանը քննարկվել են իրանական պատվիրակության ծրագրերը եւ գործունեությունը։ ԿԸՀ նախագահը իրանցի դիտորդներին է հանձնել համապատասխան հավատարմագրերը։
Ինչպես հայտնում են Հայաստանում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արտակ Սահրադյանը, ողջունելով հայկական կողմի պաշտոնական հրավերով իրանական դիտորդական առաքելության ներկայությունը եւ մատնանշելով ԻԻՀ-ում ընտրական արժեքավոր փորձառության եւ համապատասխան ժողովրդավարական մարմինների առկայությունը, ցանկություն է հայտնել, որ ընդլայնվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործակցությունն այս ոլորտում։
Հայաստանի ԿԸՀ նախագահը նաեւ աջակցել եւ ողջունել է Թեհրանի անդամակցությունը ընտրությունների վերահսկման տարածաշրջանային եւ միջազգային կառույցներում։