«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2003-02-13 | #28, 2003-02-14 | #29, 2003-02-15


ԱՄՆ-Ը ԴԵՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ

ԲԱՔՈՒ, 14 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը հանդիպել է Բաքվի Կասպյան համալսարանի ուսանողների հետ, որի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հարցին։ Ռոս Վիլսոնը մասնավորապես ասել է, թե Ադրբեջանը կվնասի ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերություններին, եթե Լեռնային Ղարաբաղը ազատագրելու համար պատերազմ սկսի Հայաստանի դեմ։ Դեսպանը ասել է, թե Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ եւ Հայաստանը Իրաքի հետ համեմատել չի կարելի։ Ըստ նրա, ԱՄՆ-ը դեմ է Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելուն եւ պատերազմի դեպքում կողմերից ոչ մեկին չի պաշտպանի։ Համեմատություն անցկացնելովՙ Վիլսոնը նշել է, թե Իրաքը վտանգավոր երկիր է, որ քիմիական զենքերի մշակմամբ է զբաղվում, իսկ Հայաստանի հետ ունեցած Ադրբեջանի խնդիրը այլ հարթության վրա է։ «Մենք ուզում ենք, որ այդ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Ռոս Վիլսոնը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4