ԲԱՔՈՒ, 14 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, թե Ֆիզուլու շրջանից տեղեկություն է ստացել, որ այդ շրջանի բնակիչներից մեկը իբր մի հայ զինվորի է կալանել եւ հանձնել տեղական զինվորական ստորաբաժանմանը։ Ըստ թերթի, 20-ամյա Կուլիեւը հայ զինվորին նկատել է Ֆիզուլիի մոտակայքում։ Վերջինս, իբր, փորձել է փախչել, սակայն ադրբեջանցի երիտասարդին հաջողվել է բռնել նրան։ Հայ զինվորից առգրավել են մեծ քանակությամբ զենք ու դրամ։