Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության սկզբնական կառույցներն ավելացան եւս մեկովՙ հասնելով 192-ի։ Երեկ Գավառում ստեղծվեց «Գավառ» ակումբը, որի բացման համար Գավառ էր մեկնել ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։ Մինչ ակումբի ստեղծումը եռամսյա բացատրական աշխատանքներ էին կատարել Խաչատուր Մխիկյանը եւ Մանուկ Չիչոյանըՙ գավառեցիներին ծանոթացնելով կուսակցության անցած փառապանծ ուղունՙ պատմությանը, որը 1885 թվականից միաձուլվել է հայ ժողովրդի պատմության հետ։ Այդ էր պատճառը, որ միանգամից երդման ուխտ կատարեցին 62 նորագիրներ, եւ ստեղծվեց Գավառ քաղաքի համանուն ակումբը։
Ակումբի ատենապետ ընտրվեց Խաչատուր Մխիկյանը։
¬ Մեզ համար երկար ու ձիգ տարիներ «փակ» են եղել սփյուռքյան ավանդական կուսակցությունների մասին տեղեկությունները կամ միշտ վատն ենք լսել նրանց մասին խորհրդային տարիներին,¬ ասաց 65-ամյա Զարե Գրիգորյանը։ Սակայն, ծանոթանալով Ռամկավար Ազատական կուսակցության ազգապահպան գործերին, եւ վերջապես այն լինելով մեծ ազգային կառույց, որը ստեղծել են մեր պապերը, այսօր մենք վերստանձնեցինք շարունակել այդ պատմությունը ոչ թե զուտ խոսքերով, այլ գործերով։ Խոսքս ներկայիս նախագահական եւ մայիսին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների մասին է, այո, մենք ասելիք ունենք, մենք արած գործեր եւ իրագործելիք ծրագրեր ունենքՙ ուղղված հայ մարդու բարեկեցությանը։