Արարատում ավարտվեց ազատամարտիկ Արշակ Հովհաննիսյանի հուշամրցաշարը։ Եզրափակիչում գլխավոր մրցանակի համար մրցավեճի բռնվեցին Երեւանի «Կիլիկիան» ու Աշտարակի «Միկան»։ Մրցակիցները մրցաշարում մեկ անգամ արդեն հանդիպել էին, եւ այն ժամանակ 1¬0 հաշվով հաղթել էր առաջին խմբի ներկայացուցիչը։ Վճռորոշ խաղում «Միկան» վստահ հաղթանակ տարավ։ Հաշիվը բացեց Արկադի Դոխոյանը, ապա 2 անգամ աչքի ընկավ Կարեն Եղիազարյանը, իսկ չորրորդ գնդակը «Կիլիկիայի» դարպասն անցկացրեց երիտասարդ Ռոբերտ Արիստակեսյանը։ Հաղթելով 4¬0 հաշվով, «Միկան» դարձավ մրցաշարի հաղթողՙ արժանանալով 50 հազար դրամ պարգեւի։ Երեկ «Միկան» երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի մեկնեց Լիբանան։
3-րդ տեղի հանդիպումը «Արաքսի» եւ «Շիրակի» միջեւ տեղի չունեցավ, քանի որ գյումրեցիները մրցավայր չժամանեցին։ Հատուկ մրցանակների արժանացան ըստ խաղային օղակների լավագույն խաղացողներ ճանաչված դարպասապահ Արմեն Կիրակոսյանը («Կիլիկիա»), պաշտպան Արմեն Պետիկյանը («Միկա»), կիսապաշտպան Արմեն Պետրոսյանը («Արաքս»), հարձակվող Արտյոմ Ադամյանը («Միկա»)։ Լավագույն ռմբարկուի համար նախատեսված մրցանակը հանձնվեց «Կիլիկիայի» ֆուտբոլիստ Գուրգեն Մանուկյանին, որը խփել էր 4 գոլ։ Անկասկած, մրցաշարը ծառայեց նպատակինՙ նպաստելով ֆուտբոլիստների ֆիզիկական եւ խաղային որակների բարելավմանը։