Երեկ Գյումրիում ստեղծվեց Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության նոր ակումբՙ «Ֆոտոնը», որի անդամներ դարձան հիմնականում քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ։ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը եւ տեղի «Գերսամ Ահարոնյան» ակումբի ատենապետ Արփինե Արաքչյանը խոսեցին կուսակցության պատմության, քաղաքական ներկա իրավիճակում կուսակցության վարած քաղաքականության, աղետի գոտում վերջին ժամանակներս կատարված աշխատանքների մասին։ Իսկ ՀՌԱԿ համակիր, «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը խոսեց Գյումրիում ռամկավարների ներդրումների, կոնկրետ գործերի մասին։
15 նորագիրներից կազմված ՀՌԱԿ «Ֆոտոն» ակումբի 15 նորագիրներն ընտրեցին ակումբի վարչություն։ Ատենապետ ընտրվեց Սուսաննա Գրիգորյանը։
Ս. Մ.