«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2003-02-15 | #30, 2003-02-17 | #31, 2003-02-18


ՀԱԿՈԲ Հ. ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հայաստանյան գրասեր հանրությանը քիչ հայտնի անուն է Հակոբ Ասատուրյանը։ Նա մի ամբողջ դարաշրջան մարմնավորող Հայոց ցեղասպանության վերապրողների այն ներկայացուցիչներից է, որ ի հեճուկս դարասկզբի թուրքական ոճրագործության եւ չարի, իր հոգու պայծառության լույսը, աշխարհի հանդեպ ունեցած լավատեսությունը եւ առողջ կենսափիլիսոփայությունը ոչ միայն չի կորցրել, այլեւ այս ամենը սերունդներին է փոխանցել գրական ժառանգության միջոցով։ Արեւմտահայ գրականության մեջ նրա վաստակն անհերքելի էՙ «Անդաստան», «Յովակիմի թոռները», «Քարի եւ հողի պատմութիւն», «Կոմիտաս Վարդապետի հետ», «Վերջալոյսի յոյզեր», «Սերունդները մխացող», կարելի է այսպես շարունակել։

Հակոբ Ասատուրյանը 2003 թ. մայիսի 3-ին կբոլորի իր հարյուրամյակը։ Այս առիթով Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի մասնաճուղը պատրաստվում է կազմակերպել տոնախմբությունՙ խնդրանք հղելով բոլոր ցանկացողներին, մտավորականությանըՙ միանալու արեւմտահայ գրականության նահապետին նվիրված հարգանքի եւ սիրո մեծարանքին։ Կազմակերպիչները տեղեկանցում են, որ շնորհավորանքները կարող են փոխանցվել մամուլի միջոցով, ինչպես նաեւ հետեւյալ հասցեով (մինչեւ փետրվարի 20-ը)։

Zarmine Boghosian, 518 East 8th Street #2, Brooklyn, NY 11218, Tel։ (718) 284¬4013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4